Հայաստանը պլանավորում է ազատականացնել էներգետիկ շուկայի մի հատվածը
Քաղաքական
Հայաստանը 2022 թվականի փետրվարից անցնելու էներգետիկ նոր մոդելի. շուկայի որոշ հատված կազատականացվի: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով փոքր հիդրոէլեկտրակայաններին վերաբերվող հարցին։
«Պետության կողմից այդ էլեկտրակայաններին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքը նոր կարգավորումների դեպքում այլևս չի գործելու։ Իրենք ազատ են` միանալու շուկայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակին և իրականացնելու առևտուր` բոլոր առևտրային կանոններին համապատասխան»,– ասաց Բաղրամյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ