Երեկ մեր բանակը կռվեց․ դա է ամենակարևորը պատերազմից հետո․ Քոչարյան
Տեսանյութեր«Երեկ մեր բանակը կռվեց․ դա է ամենակարևորը պատերազմից հետո»․ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում 2022թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կենսական անհրաժեշտություն է համարում Զինված ուժերում նոր ձևաչափով ինժեներական զորքերի առկայությունը։
«Ակնհայտ է դառնում, որ բյուջեում պետք է այնպիսի հիմքեր լինեն, որ ինժեներական զորքերի առկայությունը դառնում է կենսական անհրաժեշտություն։ Մեր այսօրվա բանակային կառուցվածքում դա մի քիչ այլ ձևաչափ ունի»,- ասաց Քոչարյանը։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին` նշելով, որ այս պահի դրությամբ սահմանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է:
« Դա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ։ Դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրը իրականություն դարձնելու համար, որտեղ մենք անխափան պետք է այս ծախսերը սրբորեն իրականացնենք՝ առանց գումարներ փոշիացնելու»,- նշեց Քոչարյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից