Չեմ կարող ասել՝ գրավոր դիմել ենք, թե ոչ, բայց դիմել ենք. Խաչատրյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
Քաղաքական
«Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ ետ ենք վերցրել»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հարցին՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է, թե ոչ, Արմեն Խաչատրյանն ասաց.
«Չեմ կարող ասել՝ գրավոր դիմել ենք, թե ոչ, բայց դիմել ենք։ Երեկ ՀԱՊԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ բանավոր դիմել ենք»։
Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ ասաց, որ միջանցք չի լինելու, և որևէ մեկն ուժով այդ խնդիրը չի կարող լուծել։
«Այս հրադադարը փխրուն է։ Բանակցություններ ընթանում են հրադադարի ռեժիմը շարունակելու և մյուս խնդիրների վերաբերյալ»։
Հարցին՝ թշնամուց գերի վերցրե՞լ ենք, պատգամավորն ասաց.
«Նման տեղեկատվություն չի ստացել»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ