ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին 

Թամամյան-Շահինյան. Աղմկահարույց գործով սկանդալային փաստաթուղթ է ի հայտ եկել

Իրավունք

2010 թվականի մայիսի 12-ին 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրված և 14 տարվա ազատազրկման դատապարտված Վռամ Բաղդասարյանի (լուսանկարում) փաստաբանները գտել և հրապարակել են մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ այդ սպանությունը Բաղդասարյանը չի կատարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը: Հիշեցնենք, որ այդ գործով անցնում էին վեց մեղադրյալներ, որոնցից մեկն էլ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրոջ որդին էր` Արսեն Ահարոնյանը: Դանիելյանը և Խաչատրյանը ներկայացրել են վերոնշյալ փաստաթուղթը, որն իրենց դեկտեմբերի 6-ին փոխանցել է Վռամ Բաղդասարյանը: Միքայել Դանիելյանի խոսքով` Վռամը նշել է, որ սպանությունից հետո իրեն կանչել է Հովհաննես Շահինյանը, և առաջարկել է իր վրա վերցնել սպանությունը: Եթե Վռամը համաձայներ դա անել, ապա նրան խոստացել էին երկու տարուց հանել բանտից: «Շահինյանն ասել է, որ ինքը Թամամյանին պարտք է մեծ գումար, այդ փողը վերջինիս չի տա, և այդ գումարով Վռամի գործերը կդասավորի: Հետո նա ներկայացրել է Վռամին իր ձեռքով գրված մի թուղթ` Վռամի ինքնախոստովանականը, որը մենք այժմ ունենք: Վռամը չի ստորագրել այդ թուղթը, ասել է` մի քիչ էլ կմտածենք, գնացել է տուն, հոր հետ խորհրդակցել է և որոշել, որ չի ստորագրելու», – նշել է Դանիելյանը: Դանիելյանը նշել է, որ հաջորդ օրը, երբ Բաղդասարյանը եկել է Շահինյանի մոտ, կարողացել է սեղանից վերցնել Շահինյանի գրած թուղթը, որի տակ ինքը հրաժարվել է ստորագրել, և այդ թղթի հետ պատահական վերցրել է մեկ այլ փաստաթուղթ, որում նշված է, որ Թամամյանը Շահինյանին պարտքով է տվել 32 000 000 դրամ, որը 2008 թվականին պետք է վերադարձներ: «Բայց արի ու տես, որ 2010-ին դեռ չէր վերադարձրել, ու ավելին ասեմ` դա կարողացավ Թամամյանի դեմ օգտագործել», – ասել է Դանիելյանը: Վերջինս նշել է, որ, ինչպես պարզվեց, Շահինյանն ավելի թափով էր, քան Թամամյանը և խոսքը նրա մասին է, որ օլիգարխական և քրեական տարրերն ավելի ուժեղ են, քան օրենքը: «Եվ երբ որ Շահինյանը հանդիպեց նախագահի հետ, ինքը նրան համոզեց, որ իրական սպանողը Վռամ Բաղդասարյանն է, և Թամամյանը, փող վերցնելով, կոծկեց այդ գործը: Հետևանքը գիտեք, Թամամյանին հանեցին պաշտոնից և նրա դեմ քրեական գործ հարուցեցին: Նրա վրա մի քանի քրեական հոդված է դրված, մի հոդվածը հենց այդ սպանության գործով է: Բայց իրականում Թամամյանը չի կատարել այդ հանցագործությունը», – ասել է Դանիելյանը: Epress.am-ի հետ զրույցում Բաղդասարյանի պաշտպան Գայանե Խաչատրյանը բացատրել է, թե ինչու Վռամ Բաղդասարյանն ավելի շուտ չի ներկայացրել այդ փաստաթուղթը: Խաչատրյանի խոսքով` Բաղդասարյանն իրենց հայտնել է, որ թե դատարանը, թե դատախազությունը կողմնակալ վերաբերմունք էին ցուցաբերում իր նկատմամբ, այդ իսկ պատճառով այդ փաստաթղթի մասին որոշել է լռել: «Այս փաստաթուղթը գումարայինից բացի, ապացուցում է, որ Հովհաննես Թամամյանը լավ հարաբերությունների մեջ է եղել Շահինյանի հետ, հետևաբար նա Վռամ Բաղդասարյանի օգտին որևէ գործողություն չէր կարող իրականացնել: Միգուցե, իր նախկին պաշտպանի նկատմամբ վստահություն չուներ դրա համար էլ չի տվել: Քրեական գործի նյութերով չի հիմնավորվում Վռամ Բաղդասարյանի կողմից սպանություն կատարելը, և, երևի, Վռամ Բաղդասարյանը, հույս ունենալով, որ ի վերջո դատարանը կարող է արդար դատավճիռ կայացնել, գտել է, որ այդ փաստը նշելը նպատակահարմար չի: Բայց քանի որ դատավճիռը կայացված է, 14 տարվա պատիժ է սահմանված, սա այն հանգամանքն է, որը Բաղդասարյանը որոշել է հայտնել: Մենք գտնում ենք, որ սա վառ ապացույց է առ այն, որ Թամամյանը որևէ փաստ չէր կարող խեղաթյուրել»,- ասել է Գայանե Խաչատրյանը: Վերջինս նաև նշել է, որ քրեական գործում կա ԱԱԾ-ում կատարված գործով անցնող մեղադրյալ Պետրոս Գրիգորյանի խոսակցության գաղտնալսումը, որն արվել է ԱԱԾ մեկուսարանում և ճանաչվել է իբրև ապացույց, այսինքն` այնտեղ նշված բոլոր փաստերը դատարանը ճանաչել է հավաստի: «Այդ ձայնագրությամբ Պետրոս Գրիգորյանը հայտնում է, որ Հովհաննես Շահինյանը հանդիպել է Հանրապետության նախագահին, պատմել է այս դեպքի մանրամասները: Մենք համոված ենք, որ, խաբելով նախագահին, Շահինյանը հայտնել է, որ ոչ թե իր քրոջ որդին է կատարել սպանությունը, այլ Վռամ Բաղդասարյանը: Ի դեպ, այդ ձայնագրությամբ նշված է, որ ՀՀ նախագահը ասել է, որ տեղյակ է ամեն ինչից և տոներից հետո այդ գործը կփոխվի: Արդյունքում ԱԱԾ-ի պետը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու և հետևանքների մասին գրություն է ուղարկել Աղվան Հովսեփյանին, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ, որով դատապարտվել է Վռամ Բաղդասարյանը», – հավելել է Խաչատրյանը: Հելսինկյան ասոցիացիան նաև տեղեկացրել է, որ իրենք Բաղդասարյանի գործով բաց նամակ են ուղարկելու Սերժ Սարգսյանին` ակնկալելով, որ նա կծանոթանա իրենց բողոքի բովանդակությանը և միջոցներ կձեռնարկի, որպեսզի այս գործով տարվի օբյեկտիվ քննություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
Ամենադիտված