Ձերբակալվել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցը
Իրավունք
Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանը, որի մոտ 7,4 գրամ թմրանյութ է հայտնաբերվել, այսօր ձերբակալվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանանը չի հաստատել լուրերն այն մասին, թե Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում