Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել. ԶԼՄ
ԱշխարհՂազախստանում անկարգությունների ժամանակ ավելի քան 160 մարդ է զոհվել, հայտնում է «Sputnik Ղազախստանը»։
«Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել»,- ասվում է Telegram-ում գործակալության հաղորդագրության մեջ։
Զոհերի մեծ մասը՝ 103, գրանցվել է Ալմաթիում։
Ղազախստանի հիվանդանոցներում 83 մարդ ծանր վիճակում է։
Անկարգությունների հետեւանքով հանրապետության տարբեր մարզերում բուժօգնության է դիմել 2265 մարդ։ Ամենից շատ Ալմաթիում՝ 1100, Ալմաթիի մարզում՝ մոտ 300, Ժամբիլի եւ Կիզիլորդայի շրջաններում՝ 200-ական մարդ։
719 հիվանդ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հայտնում է «Խաբար 24-ը»։