Եկեք համագործակցենք արտաքին միջամտությանը դիմակայելու համար․ Պուտինը դիմել է ՀԱՊԿ երկրներին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ հարթակում առաջարկել է միջոցներ մշակել կազմակերպության պատասխանատվության գոտում ապակառուցողական արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու համար։
«Կարծում եմ, որ նպատակահարմար է հանձնարարել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեին տեղեկատվական անվտանգության և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի մասնագիտացված աշխատանքային խմբերի շրջանակներում առաջարկներ ներկայացնել ՀԱՊԿ տարածքում ապակառուցողական արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու համար»,- ասել է Պուտինը Կազմակերպության երկրների ղեկավարների արտահերթ տեսակոնֆերանսում։
«Գլխավորն այն է, որ ողբերգական իրադարձությունները, որոնց միջով այսօր անցնում է մեր եղբայրական երկիրը՝ Ղազախստանը, այսուհետ մեզ անակնկալի չբերի, որպեսզի մենք լիովին մոբիլիզացված լինենք և պատրաստ լինենք հակահարված տալու ցանկացած սադրանքների»,- հավելել է Պուտինը։