Եվրախորհրդարանի ղեկավարը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով
ԱշխարհԵվրախորհրդարանի նախագահ Դեւիդ Սասոլին իմունային համակարգի դիսֆունկցիայի պատճառով հոսպիտալացվել է Իտալիայում, հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլյոն։
Նրա խոսքով՝ Սասոլին դեկտեմբերի 26-ից հիվանդանոցում է, եւ նրա բոլոր գործերը հետաձգվել են։ «Այս հոսպիտալացումը անհրաժեշտ էր իմունային համակարգի դիսֆունկցիայի հետ կապված լուրջ բարդության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
65-ամյա Սասոլին սեպտեմբերին խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ծանր թոքաբորբ է տարել եւ հոսպիտալացվել է: Նա վերադարձել է Իտալիա՝ ապաքինվելու, սակայն ռեցիդիվ է տեղի ունեցել, ինչի պատճառով որոշ ժամանակ չի կարողացել կատարել իր պարտականությունները։