Ժնևում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները
ԱշխարհԺնևում ավարտվել են անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները, РИА Новости-ին հայտնել են Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից։
«Բանակցություններն ավարտվել են մոտ տասը րոպե առաջ»,- հաստատել է առաքելության մամուլի քարտուղար Ջոզեֆ Կրուզիչը։
Հանդիպումը տևել է մոտ 7,5 ժամ։ Այն տեղի է ունեցել փակ դռների հետևում, բանակցություններն ընդհատվել են միայն կարճ ճաշի համար։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել են ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Ամերիկյանը գլխավորել է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։