Ռյաբկովը Ժնևում կայացած բանակցություններից հետո բացահայտել է Ռուսաստանի հետագա գործողությունները
ԱշխարհԱնվտանգության երաշխիքների վերաբերյալ հետագա քայլերի մասին Ռուսաստանը կմտածի միայն հունվարի 12-ին և 13-ին ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի բանակցություններից հետո։ Այս մասին խոսել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ժնևում ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում նա ասել է, որ առաջիկա օրերին պարզ կլինի, թե արդյոք անվտանգության երաշխիքների շուրջ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա։ Եթե համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ նոր հանդիպում, ապա այն կանցկացվի կարճ ժամանակում։
Բացի այդ, նա ասել է, որ Ռուսաստանը գնում է Բրյուսել՝ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստին առանց համաձայնեցված օրակարգի։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները չպետք է շարունակվեն ամիսներով և տարիներով։