Անկարայում ազգայնամոլների 30 հոգանոց խումբը հարձակվել է 3 քուրդ երիտասարդի վրա
ԱշխարհԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլների 30 հոգանոց մի խումբ հարձակվել է 3 քուրդ երիտասարդի վրա։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական anfturkce.com-ը: Դեպքը տեղի է ունեցել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դիմաց:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել խմբի ներկայացուցիչներին, հայտնի է դարձել, որ ազգայնամոլների խմբի մեջ է եղել նաև Իսա Քյոքը, որը հայտնի է ազգայնամոլությամբ և դրանով պայմանավորված հարձակումներ իրականացնելով: