ՆԱՏՕ-ն հրաժարվել է վերադառնալ 1997 թվականի սահմաններին
Աշխարհ
ՆԱՏՕ-ն հրաժարվել է վերադառնալ 1997 թվականի փոխդասավորությանը, որը նախորդել էր դաշինքի սահմանների ընդլայնմանը դեպի արևելք՝ նախկին սոցիալիստական երկրների և հետխորհրդային հանրապետությունների հաշվին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, փոխանցում է РИА Новости-ն։
«Դաշինքը հետ չի գնա ժամանակով` բոլորովին այլ դարաշրջան, երբ մենք ունեինք բոլորովին այլ դաշինք՝ ավելի համեստ շրջանակներով», - ասել է մշտական ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանի՝ «գնալ դեպի 1997 թ. սահմաններ» պահանջներին։
Սմիթը հավելել է, որ դաշինքի ոչ մի անդամ պատրաստ չէ հրաժարվել «բաց դռների» քաղաքականությունից։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)