Էր-Ռիադը ռազմական գործողություն է սկսել բոլոր ճակատներում
Աշխարհ
Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, երեքշաբթի օրը հայտարարել է բոլոր ճակատներում լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին: Նպատակն է «ազատագրել Եմենի տարածքի մի մասը, որը վերահսկվում է Անսար Ալլահի (Հութի) զինյալների կողմից»: Դաշինքի խոսնակ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է. «Մենք (կոալիցիան) սկսում ենք Եմենի ազատագրման արշավը բոլոր ճակատներով և ուղղություններով»:
Նա նշել է, որ ռազմական գործողությունն իրականացվում է կոալիցիայի կողմից «Եմենում անվտանգության վերականգնման նպատակով»։
Երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերը հայտարարել էին Եմենի կենտրոնական Շաբվա նահանգից հութիներին ամբողջությամբ վտարելու մասին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)