ՌԴ ԱԳՆ-ն նշել է Ուկրաինայում դեէսկալացիայի հիմնական պայմանը
ԱշխարհԴոնբասի շուրջ կոնֆլիկտի դեէսկալացիայի գլխավոր պայմանը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դադարեցումն է և ստիպել նրան կատարել մինսկյան պայմանավորվածությունները։ Այս մասին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որի ասուլիսը հեռարձակել է РБК-ն։
Դիվանագետը նշել է, որ խոսքը առաջին հերթին Կիեւին զենք մատակարարելու արգելքի եւ հանրապետությունում օտարերկրյա ռազմական հրահանգիչների, տեսուչների ու զորամասերի առկայության մասին է։ Նա այդ պահանջն անվանել է Մինսկի համաձայնագրերով ուղղակիորեն ամրագրված։
«Եթե մինսկյան պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ոչ Ուկրաինայի անվտանգությանը, ոչ էլ նրա տարածքային ամբողջականությանը վտանգ չի սպառնա»,- ասել է Գրուշկոն։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում դեէսկալացիան հնարավոր է և անհրաժեշտ, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է խստորեն հետևել ավելի վաղ ստորագրված համաձայնագրերին։ «Այստեղ մեր դիրքորոշումները միանգամայն հստակ են»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։