«Օմիկրոն»-ը դարձել է Թուրքիայում գերիշխող շտամ
ԱշխարհԹուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում գրել է, որ երկրում գերիշխում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։
Նրա խոսքով` ընթացիկ ամսում դեպքերի թիվը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է չորս անգամ։
«Սակայն համաճարակի առաջին ալիքների համեմատ ավելի քիչ վարակվածներ են հոսպիտալացվել։ Անհրաժեշտ է նախազգուշական միջոց: Լինենք շրջահայաց և զգույշ»,- գրել է Քոջան։
Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Թուրքիայի իշխանությունները ներկայումս չեն փակել մուտքը երկիր։