Ռուսաստանը պարզաբանում է խնդրել Թուրքիայից ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի վերաբերյալ
ԱշխարհՄոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել՝ կապված Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։
«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Թայիփ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դատապարտեց Ղազախստանի գործողությունները ՀԱՊԿ-ին հրավիրելու համար: Այժմ մենք խնդրել ենք մեր թուրք գործընկերներին բացատրել, թե դա ինչ է նշանակում»,֊ասել է նա։
Միաժամանակ նախարարը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու հետ։