Տեսչական բարեփոխումները շարունակական են լինելու
Իրավունք
Դեկտեմբերի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն այցելեցին Միջազգային ֆինանսական կորպորացիայի ("IFC") տեսչական բարեփոխումների հարցերով ավագ խորհրդատու Դոնալդ Մաքրեյը և խորհրդատու Արթուր Գոմկցյանը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը նշեց, որ տեսչական բարեփոխումների իրականացման առումով՝ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն առաջատար դիրք ունի հանրապետությունում գործող այլ տեսչությունների շարքում: «Թեև նախաձեռնել և շարունակում ենք իրականացնել մի շարք բարեփոխումներ, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ ունենք», - ներկայացրեց պարոն Մկրտչյանը:
Միջազգային ֆինանսական կորպորացիան արդեն երկու տարի աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման հարցում: Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում "IFC"-ն խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում մի շարք տեսչությունների, այդ թվում նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մինչ այսօր կատարված աշխատանքները, տեսչության կողմից ընդունված ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, ստուգաթերթերն ու դրանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հետագա աշխատանքներին աջակցելու կարիքները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում