Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է. Ստանիսլավ Զաս
ԱշխարհՂազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, վաղը դեռ մի շարք տարածաշրջաններում այն կչեղարկվի», - ասել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ընթանում է սահմանափակումների փուլային մեղմացում, բայց, այնուամենայնիվ, սա նշանակում է, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:
«Երեւում է, որ իրավիճակի բեկումն արդեն առաջացել է: Խոսել այն մասին, որ, օրինակ, իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, վաղաժամ կլինի», - նշել է Զասը: