Կլիչկոն կրկին վարակվել է կորոնավիրուսով
ԱշխարհԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կրկին վարակվել է կորոնավիրուսով, գրել է քաղաքապետը Telegram-ի իր ալիքում։
«COVID-19-ի իմ տեստի արդյունքը դրական է: Երկրորդ անգամ հիվանդացա: Քանի որ պատվաստվել էի, հույս ունեմ՝ հիվանդությունը թեթև ընթացք կունենա: Ես ինքնամեկուսացվել եմ, բուժվում եմ և աշխատում եմ տնից»,֊ասել է Կլիչկոն։
Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետը կոչ է արել մարդկանց հոգ տանել իրենց մասին, քանի որ վիրուսը ագրեսիվ է և արագ է տարածվում։
«Զգույշ եղեք, եթե շատ մարդկանց հետ եք շփվում կամ այցելում եք հասարակական վայրեր։ Հետևե՛ք կանոններին», ֊գրել է Կիևի քաղաքապետը։