Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարն իրականությունից հեռու է անվանել, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ալբանիա կատարած այցի ժամանակ պետության ղեկավարին ուղեկցող լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ղեկավարը նշել է, որ «նման քայլի գնալու համար Մոսկվան պետք է վերլուծի իրավիճակը աշխարհում և երկրի ներսում»։
Նա ասել է, որ մտադիր է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով նախօրեին Կիևում էր։
«Ես կխոսեմ Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, կարեւոր է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետեւ այս շրջաններն այլեւս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Սա սխալ կլինի: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանելու ժամանակը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում օտար հողերը գրավելու ցանկությունը ցանկալիին չի հանգեցնի։ «Օրինակ՝ ինչ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանը Ուկրաինայում, Ղրիմում։ Պուտինի հետ ամեն խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- ասել է Էրդողանը։