ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համար Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի 

Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Աշխարհ

Հայաստանի Հանրապետությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը հունվարի 20-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:

Անշուշտ, հայ-բրիտանական առնչությունները, այդ թվում՝ միջպետական, շատ ավելի խոր արմատներ ունեն և չեն սահմանափակվում նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմությամբ: Կարելի է հիշել թեկուզ 1918-20 թթ. առաջին հանրապետության ժամանակաշրջանը, երբ Հայաստանը անգլո-ֆրանսիական դաշինքի գլխավորությամբ Առաջին աշխարհամարտում հաղթած Անտանտի (Համաձայնության) միության դաշնակիցն էր և հաղթող պետությունների թվում էր, իսկ Բրիտանիան գերիշխող դիրքեր էր ստացել ողջ տարածաշրջանում:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան վերականգնեցին միջպետական բարեկամական հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո` 1991 թվականին, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Միացյալ Թագավորությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 31-ին:

1992 թ. հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Նույն թվականի հոկտեմբերին Լոնդոնում բացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը: Ի դեպ, սա Եվրոպայում Հայաստանի առաջին դեսպանատունն է:

Իսկ Միացյալ Թագավորությունում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը եղել է ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանը: Նա Լոնդոնում դեսպան է նշանակվել 1992-ին և հետագայում վերանշանակվել է նույն պաշտոնում երկու անգամ՝ 1998-2000 թթ. և 2013-2018 թթ.:

Իսկ բրիտանական դեսպանատունը Հայաստանում գործում է 1995 թվականից: Երևանում Միացյալ Թագավորության առաջին արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Դեյվիդ Միլլերը (1995-1997): Նրան հետագայում հաջորդել են դեսպաններ Ջոն Միթչիները (1997-1999) Թիմոթի Մարշալ Ջոնսը (1999-2002), Թորիլդա Մ. Վ. Էբոթ-Վոթը (2003-2005), Էնթոնի Կանտորը (2006-2008), Չարլզ Լոնսդեյլը (2008-2012), Ջոնաթան Էյվսը, Քեթրին Լիչը (2012-2014), (2014-2015) և Ջուդիթ Ֆարնուորթը (2015-2019):

2020 թ. դեկտեմբերի 15-ից Միացյալ Թագավորության միապետ Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդի դեսպանը Հայաստանում Ջոն Պատրիկ Գալագերն է:

Իսկ 2021 հուլիսի 16-ից Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Վարուժան Ներսեսյանը։

30 տարվա ընթացքում Հայաստանից շուրջ երկու տասնյակ բարձր և բարձրագույն մակարդակի այցեր են եղել Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն են այցելել 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, գործող նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի արտգործնախարարները, Ազգային ժողովի նախագահները: Բրիտանական կողմից այցերը եղել են հիմնականում նախարարների մակարդակով: 2021 թ. փետրվարին Հայաստան է ժամանել ՄԹ խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:

Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերը` հանրահայտ «Երկաթե լեդին», Հայաստան է այցելել 1990 թվականի հունիսին, երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր։

Երկու երկրների միջև ստորագրվել է 6 համաձայնագիր ներդրումների խրախուսման և պաշտպանության, կրթության, գիտության և մշակույթի, օդային հաղորդակցության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ և մի քանի հուշագիր՝ այդ թվում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առանց սահմանափակումների ճամփորդության մասին:

Այսպիսով, հայ-բրիտանական փոխգործակցության ոչ միակ, բայց կարևոր ոլորտներից են կրթությունը և գիտությունը: Այս բնագավառում Բրիտանիան մի շարք ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ «Չիվնինգ» կրթաթոշակի հաջողված ծրագիրը, որի շնորհիվ տասնյակ հայ երիտասարդներ բարձրակարգ կրթություն են ստացել և շարունակում են ստանալ Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերում:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում: Ամեն տարի ՀՀ և ՄԹ պաշտպանության նախարարություններն անցկացնում են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ, հաստատվում են պաշտպանական գերատեսչությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության մեկամյա պլանները:

Երկկողմ առևտրաշրջանառության ծավալները փոքր են: Ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկատվական բազայի՝ 2020 թ. տվյալներով հայ-բրիտանական երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 64.5 մլն ԱՄՆ դոլար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան
Ամենադիտված