«Սիրահարված եմ այս քաղաքին»․ Զարուհի Բաբայան
ԺամանցԵրգչուհի Զարուհի Բաբայանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել կաշվե տաբատով, ինչը համադրել է թրենդային բուզի, սպորտային կոշիկների հետ։ Զարուհու կերպարն ամբողջական են դարձնում վանդակավոր պրինտով վերարկուն, նորաձեւ գլխարկը։ Երգչուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Սիրահարված եմ այս քաղաքին», - գրել է նա։