Կինը բացել է իր էլփոստում սպամով թղթապանակը և հանկարծակի հարստացել
ԱյլԱՄՆ Միչիգանում կինը պատահաբար սպամով թղթապանակում վիճակախաղով երեք միլիոն դոլար շահելու մասին հաղորդագրություն է գտել։ Նրա պատմությունը հրապարակել է UPI լրատվական գործակալությունը, գրում է Lenta.ru-ն։
55-ամյա Լաուրա Սփիրսն ասել է, որ էլեկտրոնային փոստում էլ. նամակ էր փնտրում և որոշեց ստուգել իր սպամով թղթապանակը: Երբ նա բացել է թղթապանակը, գտել է ավելի արժեքավոր բան, քան հաղորդագրությունը, որ փնտրում էր. նամակներից մեկում տեղեկություն կար, որ վիճակախաղով ջեքփոթ է շահել:
«Վիճակախաղից նամակ տեսա, որ մրցանակ եմ շահել։ Ես չէի կարողանում հավատալ, թե ինչ էի կարդում և մուտք գործեցի վիճակախաղի կայքէջի իմ օգտահաշիվ՝ էլփոստի տեղեկությունը հաստատելու համար: Ես դեռ ցնցված եմ այն փաստից, որ ես իսկապես շահել եմ երեք միլիոն դոլար»,- ասել է Սփիրսը։ Այժմ հանկարծակի հարստացած ամերիկուհին նախատեսում է վաղաժամ թոշակի անցնել։