Հարսնացուն հարսանիքի նախօրեին լքել է փեսային ու մի քանի ժամից գտել մեկ ուրիշին
ԱյլՀնդկաստանի Մադրաս նահանգի Պանրուտի քաղաքում հարսնացուն հարսանիքից մեկ օր առաջ թողել է փեսային և ամուսնացել մեկ ուրիշի հետ։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Հունվարի 20-ին պետք է տեղի ունենար ինժեների ու ասպիրանտուհու հարսանիքը։ Տոնի նախօրեին հարազատները որոշել են տոնական ընդունելություն կազմակերպել, որին դիջեյ են հրավիրել։ Հարսն ու փեսան ուրախ պարում էին երաժշտության ներքո, և ամեն ինչ հարթ էր ընթանում, մինչև նրանց միացավ աղջկա զարմիկը։ Նախ նա բռնել է զույգի ձեռքերն ու պարել նրանց հետ, իսկ հետո կանգնել քրոջ ու ընտրյալի արանքում ու ձեռքերը դրել նրանց ուսերին, ինչն առաջացրել է փեսացուի դժգոհությունը։
Զայրացած տղամարդը հրել է հարսնացուին և նրա հարազատին և, ըստ հարսնացուի ընտանիքի, ապտակել է աղջկան։ Հարսնացուն արտասվել է և չեղարկել հարսանիքը։ Նրա ծնողները հավանություն են տվել նրա որոշմանը։ Դեպքից մի քանի ժամվա ընթացքում նրանց հաջողվել է հարազատների շրջանում նոր փեսացու գտնել, իսկ հաջորդ առավոտյան զույգը հարսանիք է արել։
Փեսային բարկացրել է նախկին հարսնացուի և նրա հարազատների որոշումը. նա վրդովվել է, որ ընդունելության և հարսանիքի վրա ծախսել է 700 հազար հնդկական ռուփի և բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով հետաքննություն անցկացնել և վերադարձնել գումարն իրեն: