Սեքսապաթոլոգն ամուսնությունը փրկելու միջոցներ է նշել
ԱյլՍեքսապաթոլոգ, ընտանեկան հոգեթերապևտ, սեքսապաթոլոգների պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ Եվգենի Կուլգավչուկն ամուսնությունը կործանումից փրկելու միջոցներ է նշել։ Նրա խոսքերը փոխանցում է Հինգերորդ ալիքը։
Կուլգավչուկի խոսքով՝ պետք է սովորենք տարբեր տեսանկյուններից նայել ճգնաժամին և վերլուծել կոնֆլիկտների պատճառները։ Նաև կօգնի ընտանեկան հոգեբանի հետ աշխատանքը։ «Նախքան ամուսնալուծությամբ հարաբերությունները թաղելը, պետք է փորձել բուժել դրանք: Միգուցե դրանք դեռ ողջ են։ Ի վերջո, ողջ-ողջ չեն թաղում։ Պետք է ջանք գործադրել։ Եվ հապճեպ որոշումներ չկայացնել»,- խորհուրդ է տվել փորձագետը։
Նա կարծում է, որ զույգի անհաջողությունների հիմնական պատճառները ծնողական ընտանիքում առողջ հարաբերությունների մոդելի բացակայությունն է և զուգընկերոջ անտեղյակությունը։ Վիճակագրության համաձայն՝ ամուսնալուծված զույգերի 40 տոկոսն ասում է, որ շատ են շտապել ամուսնության հարցում: Մասնագետը նաև խորհուրդ է տալիս մտածել՝ իրո՞ք անհրաժեշտ է ընտանիքը փրկել, թե՞ ավելի լավ է բաժանվել։
Եթե զույգը որոշել է աշխատել հարաբերությունների վրա, նրանք պետք է ընդունեն իրենց սխալները և զուգընկերոջ՝ սխալվելու իրավունքը, կիսեն երկուսի միջև ճգնաժամի պատասխանատվությունը և սկսեն աշխատել որպես թիմ: