Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)
ԼուսանկարներԲաղդադի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել օդուժի կողմից, հայտնել է Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրը։
«Առնվազն վեց հրթիռ է ընկել թռիչքուղու մոտ»,- հավելել է աղբյուրը։
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:30-ին (Երևանի ժամանակով՝ 05:30-ին), արկերը որսացել են ՀՕՊ համակարգի շնորհիվ։
Արդյունքում՝ ինքնաթիռը, որը գտնվել է ավտոկայանատեղիում, վնասվել է։ Աղբյուրի տրամադրած լուսանկարներում ֆյուզելաժի վրա անցք է երևում:
Մանրամասները հետաքննվում են, և ոչ ոք դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։