Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Էրդողանին` Ուկրաինային աջակցելու համար
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին ռուս-ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման որոնման գործում ունեցած ներդրման համար։
Այս մասին Ստոլտենբերգը հայտնել է Twitter-ում։
«Ես խոսեցի նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելու Ուկրաինայում և նրա շրջակայքում Ռուսաստանի ներկայության ուժեղացումը: Ես շնորհակալություն հայտնեցի նրան քաղաքական լուծում գտնելու գործում ակտիվ աջակցության և անձնական ներգրավվածության համար և ողջունեցի Թուրքիայի վճռական գործնական աջակցությունն Ուկրաինային»,- գրել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դաշինքը շարունակում է պատրաստ լինել երկխոսության։