Կիևում հայտնել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ երկրների թիվը
ԱշխարհՈւկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կարող է դեմ արտահայտվել դաշինքին անդամակցող երկրների 40 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին Politeka հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Ուկրաինայի ներքին հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Նիկոլայ Մալոմուժը:
Նրա խոսքով՝ առաջիկայում Կիևը չպետք է այդ ուղղությամբ դրական քայլերի հույս ունենա, քանի որ մի շարք պետություններ չեն աջակցի նրան:
Ըստ Մալոմուժի՝ ՆԱՏՕ-ի 12 անդամ երկիր կա՛մ դեմ կլինի Ուկրաինայի անդամակցությանը, կա՛մ ձեռնպահ կմնա: