Meta-ում մտածում են Եվրոպայում Facebook-ի և Instagram-ի փակման մասին
ԱշխարհMeta ընկերությունը դիտարկում է Եվրամիության տարածքում Facebook և Instagram սոցիալական ցանցերն անջատելու սցենարը։ Այս մասին ասվում է զեկույցում, որը տրամադրվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։
Խնդիրները կապված են ԵՄ-ում նոր օրենքի ընդունման հետ, որը նախատեսում է տվյալների պահպանում եւ մշակում միայն եվրոպական սերվերներում: Այժմ Meta-ի տվյալները գտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ընկերությունում կարծում են, որ իր մոտեցումը կարեւոր նշանակություն ունի բիզնեսի համար՝ ինչպես սոցցանցերի աշխատանքի, այնպես էլ գովազդային շուկայի համար:
Meta-ում ԵՄ նոր կանոնները գնահատում են որպես սպառնալիք Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքին: Առանց տվյալների փոխանցման տրանսատլանտյան համակարգի ՝ ընկերությունը կարող է ընդհանրապես հեռանալ եվրոպական շուկայից։
Գլոբալ հարցերով փոխնախագահ Նիք Քլեգը հայտարարել է, որ այդ օրենքն աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն համացանցի լանդշաֆտի վրա, այլեւ բիզնեսի բոլոր սեփականատերերի համար, որոնք ապավինում էին սոցցանցերի մեխանիզմներին: