Բլինկենը Ռուսաստանին սպառնացել է «խորը հետևանքներով»` Ուկրաինայի դեմ «ագրեսիայի» դեպքում
ԱշխարհՎաշինգտոնը պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի դեպքում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա պարզաբանել է, որ դիվանագիտական ճանապարհը բաց է մնում։ «Մենք պատրաստ ենք շարունակել բովանդակալից երկխոսությունը Ռուսաստանի հետ անվտանգության հարցերի շուրջ, որոնք հուզում են երկու կողմերին»,- ասել է Բլինկենը։
Դիվանագետը Մոսկվային սպառնացել է «խորը հետևանքներով»` Ուկրաինայի դեմ «ագրեսիայի» դեպքում։