Մակրոնը նշել է Ուկրաինայում իրավիճակի կայունացման ժամկետը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Փարիզը նպատակ ունի կայունացնել Ուկրաինայի շուրջ իրավիճակը «առաջիկա շաբաթների ընթացքում», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ իր հանդիպումների ընթացքում ստացել է երկու պետությունների՝ այսպես կոչված, մինսկյան համաձայնագրերին հավատարմության երաշխիքներ։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է չհրահրել Ուկրաինայում իրավիճակի սրում։ Մակրոնը նաև ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների հետ բանակցությունները հնարավորություն են տվել առաջընթացի հասնել տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ