Հնարավոր է` Պուտինը Թուրքիա այցելի փետրվարի 14-ին
ԱշխարհՀնարավոր է` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելի փետրվարի 14-ին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը:
«Ամսաթիվը կհրապարակվի մոտ օրերս, հնարավոր է փետրվարի 14-ին»,- խոսելով Պուտինի Թուրքիա կատարվելիք այցին ասել է «Ռիա Նովոստի»-ի զրուցակիցը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա, որպեսզի նրանք այնտեղ «լուծեն իրենց խնդիրները»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին մեկնաբանել է պաշտոնական Անկարայի հայտարարությունը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու առաջարկի վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է Զելենսկու հետ հանդիպմանը, ապա ապրիորի ոչ ոք դրանից չի հրաժարվել։ Եթե այս հանդիպումը օգնի կտրել իրավիճակի այս հանգույցը երկրի հարավ-արևելքում, Պուտինը պատրաստ է հանդիպել ցանկացածի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։