ՀԱՊԿ-ին նոր երկրների անդամակցությանը պետք է զգուշորեն մոտենանք, որպեսզի չխաթարվի կազմակերպության միասնականությունը․ Զաս
ԱշխարհՀԱՊԿ-ի ընդլայնման հարցում պետք է շատ զգույշ լինել, որպեսզի չխաթարվի կազմակերպության միասնականությունը, «Վալդայ» ակումբում անցկացվող «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում․ ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«ՀԱՊԿ-ի ընդլայնման հարցին պետք է շատ «խնամքով», զգուշորեն մոտենալ։ Մեր կազմակերպությունը բաց է և ողջունում է միջազգային կառույցների, մեր մոտեցումներն ու գործունեության սկզբունքները կիսող երկրների հետ փոխգործակցությունը։ Բայց ՀԱՊԿ-ին անդամակցելը չափազանց լուրջ հարց է, դրան պետք է զգուշորեն մոտենալ՝ չխաթարելու մեր միասնականությունը, համախմբվածությունը։ Դա շատ կարևոր է այն առումով, որ մենք իսկապես արդյունավետ կազմակերպություն լինենք», - ասել է Ստանիսլավ Զասը։
Նշենք, որ ՀԱՊԿ-ին այս պահի դրությամբ 6 երկիր է անդամակցում․ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։