Լավրովն ու ԵԱՀԿ նախագահը կհանդիպեն․ կքննարկեն ԼՂ հարցը
ԱշխարհՓետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ հանդիպման օրակարգում կլինի ԵԱՀԿ ընդհանուր գործունեությանը և 2022 թվականին կառույցի ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ․
«Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ դերակատարությունը Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում տիրող հակամարտությունների կարգավորման հարցում և մասնակցությունը Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով ժնևյան քննարկումներին՝ որպես համանախագահ»։