Զախարովան մեկնաբանել է Լուկաշենկոյի` Հայաստանի մասին աղմկահարույց հայտարարությունը
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցում խոսել է անվտանգության և տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միությունների մասին, մինչդեռ Միութենական պետություն ստեղծելու մասին հատված չկար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հատվածը հարցազրույցում չկա, նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է անվտանգության, տնտեսության և այլն ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միությունների մասին», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` դա իր տեսլականի ձևակերպումն է, Բելառուսի նախագահի, քաղաքական գործիչ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ինտեգրացիոն գործընթացների զարգացման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և նախատեսում է դրան այլ երկրների միանալու հնարավորություն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, YouTube ալիքով պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմրի Սոլովյովի հարցերին, ասել էր, թե «Հայաստանը գնալու տեղ չունի»:
«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծո՞ւմ եք` նրանք ինչ-որ մեկին պետք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»,- ասել էր Լուկաշենկոն: