Հիվանդանոցում հայտնված Ժիրինովսկին չի ճանաչում իր հարազատներին. ԶԼՄ
ԱշխարհՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հոսպիտալացվել է կորոնավիրուսով, դադարել է ճանաչել ուրիշներին։ Այս մասին հայտնում են URA.RU-ի աղբյուրները։
«Վլադիմիր Ժիրինովսկին չի ճանաչում իր գործընկերներին, հարազատներին ու բժիշկներին։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, և բժիշկները իրադարձությունների հետագա զարգացման մասին կանխատեսումներ չեն տալիս»,- հայտնում են URA.RU-ի աղբյուրները։
Պաշտոնապես Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է, որ Ժիրինովսկին իրեն լավ է զգում, աշխատում է փաստաթղթերի հետ և հեռախոսով հրահանգներ է տալիս։ Կուսակցության կանխատեսման համաձայն՝ քաղաքական գործիչը շուտով կվերադառնա աշխատանքի։
Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Ժիրինովսկին տեղափոխվել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց։