Իսրայելցի պաշտոնյան Հերցոգի ժամանումից առաջ գաղտնի այցելել է Թուրքիա
ԱշխարհԻսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը հունվարին գաղտնի մեկնել է Թուրքիա, որպեսզի հանդիպի Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինի հետ, դա տեղի է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հնարավոր այցի նախաշեմին, հաղորդում է Times of Israel-ը:
Ուշպիզը հանդիպել է Կալինի հետ, որպեսզի պատրաստվի Հերցոգի այցին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ իր իսրայելցի գործընկերը Թուրքիա կայցելի մարտի կեսերին։ Կիրակի օրը երկու առաջնորդները հեռախոսով զրուցել են հնարավոր անձնական հանդիպումից առաջ, սակայն իսրայելական կողմը չի հաստատել ամսաթիվը:
Times of Israel-ի հաղորդմամբ, Ուշպիզի այցը Թուրքիա կդառնա իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը մոտ վեց տարվա ընթացքում:
Իսրայելի ԱԳՆ-ը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել այցը: