Պսակին Ուկրաինայի մասին Պուտինի կատակը համեմատել է բռնաբարության հետ
Աշխարհ««Իմ գեղեցկուհի» Ուկրաինայի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը վրդովեցնում է ԱՄՆ նախագահի վարչակազմին։ Այն նաև համեմատելի է «բռնաբարության» հետ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։ Նրա խոսքերը ներկայացված են Սպիտակ տան պաշտոնական կայքում, հաղորդում է URA.ru-ն։
«Դե, նախ ասեմ, որ բռնաբարության մասին ցանկացած կատակ, անշուշտ, կզայրացնի բոլորին այս կառավարությունում՝ անկախ նրանից, այն բխում է ամերիկացի, թե օտարերկրյա պաշտոնյայի շուրքերից: Մենք երբեք չենք զսպել մեր մտահոգությունը նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների շուրթերից բխող որոշ հայտարարությունների անիրականության և նրանց ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ», - ասել է նա:
Պսակին հավելել է, որ Պուտինի արտասանած արտահայտությունը «Վաշինգտոնում հիացմունք չի առաջացնում»։
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարն ասել էր. «Դե, դուր է գալիս, թե դուր չի գալիս, համբերիր, իմ գեղեցկուհի: Պետք է անես, այլ ճանապարհ չկա»: Պուտինն օգտագործել է այս արտահայտությունը՝ խոսելով մինսկյան պայմանավորվածությունների վերաբերյալ Ուկրաինայի վերաբերմունքի մասին։