Մեքսիկայում տարեսկզբից հինգերորդ լրագրողն է սպանվել
ԱշխարհՄեքսիկայի Օախակա նահանգում անցած գիշեր սպանվել է լրագրող Հեբեր Լոպես Վասկեսը։ Երկու մարդասպանները ձերբակալվել են, ասել է նահանգի դատախազը Milenio TV-ին տված հարցազրույցում։
«Մարդասպանները կալանքի տակ են, և մենք սպասում ենք, որ մեզ հրավիրեն դատախազություն՝ համապատասխան հետաքննությունը շարունակելու համար», - ասել է Օախակա նահանգի դատախազ Արտուրո Փեյմբերտը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ լրագրող Հեբեր Լոպես Վասկեսը գնդակահարվել է Էսպինալ Սալինա Կրուս շրջանում՝ իր մեքենան նստելիս։ Երկու մարդասպանների բերման են ենթարկել թեժ հետապնդման արդյունքում։
Տարեսկզբից սա Մեքսիկայում լրագրողի հինգերորդ սպանությունն է։ Հունվարի վերջին, լրատվամիջոցների ներկայացուցչի հերթական սպանությունից հետո, լրագրողները պիկետներ և բողոքի ակցիաներ անցկացրեցին երկրի 40 քաղաքներում՝ պահանջելով անվտանգություն և հանցագործությունների հետաքննություն։ Նրանք համոզված են, որ այդ սպանությունները գրեթե միշտ անպատիժ են մնում։