Շոյգուն կոչ է արել Արևմուտքին դադարեցնել զենքով «լցոնել» Ուկրաինան
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է արևմտյան երկրներին նպաստել Ուկրաինայի հետ կապված իրավիճակի լարվածության թուլացմանը և դադարեցնել նրան զենքով «լցոնել», հայտնում է РИА «Новости»-ն։
Նա ընդգծել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը գալիս է «բոլոր կողմերից», և դա արվում է հրապարակային ու ցուցադրական։
«Ամբողջովին պարզ չէ, թե ինչու: Կցանկանայի նաև հասկանալ, թե ինչու է Բրիտանիան, թագավորությունը, իր հատուկ ջոկատայիններին ուղարկել Ուկրաինա և որքան ժամանակ են նրանք այնտեղ մնալու»,- ասել է Շոյգուն։