Ճապոնացիներին կոչ են արել «անհապաղ լքել» Ուկրաինան
ԱշխարհՃապոնիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում քաղաքացիների համար սպառնալիքի մակարդակը բարձրացրել է 4-րդ մակարդակի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սպառնալիքի չորրորդ մակարդակը առավելագույնն է: Դա ենթադրում է կոչ՝ «անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը» և հրաժարվել երկիր ցանկացած ուղևորությունից։
Ճապոնիան պնդում է, որ քաղաքացիները հեռանան Ուկրաինայից՝ «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճի պատճառով», պարզաբանել են ԱԳՆ-ում։ Նրանք նշել են, որ հնարավոր չէ կանխատեսել իրավիճակի զարգացումը «չնայած ճգնաժամի կարգավորման ուղղությամբ շարունակաբար գործադրվող դիվանագիտական ջանքերին»։