Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարն ասել է, որ ՌԴ-ն Ուկրաինա ներխուժելու ցանկություն չունի
ԱշխարհՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններից հետո, իր գործընկերոջն անվանել է պրոֆեսիոնալ և ասել, որ ռուս նախարարը և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը կրկին խոսել են Ուկրաինա ներխուժման ծրագրերի բացակայության մասին։ Մեջբերումը ներկայացնում է «Интерфакс»-ը։
«Մենք լսեցինք պարոն Շոյգուի և Գերասիմովի հավաստիացումները, որ նրանք չեն հարձակվի Ուկրաինայի վրա, և երկխոսության կոչ արեցինք՝ լուծելու ցանկացած մտահոգություն, որ ունի Ռուսաստանը», - ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Խոսելով Ուկրաինա ներխուժելու հարցում Մոսկվայի դժկամության մասին՝ Ուոլեսը հավելել է. «ՆԱՏՕ-ն միևնույնն է` կպնդի, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին՝ չնայած ռուսական կողմի մտավախություններին»: