Բելառուսի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱշխարհԲելառուսի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել են Ուկրաինայի շուրջ ապատեղեկատվության աճի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Առանձին կանգ են առել համաշխարհային տեղեկատվական դաշտի՝ որ հավաստի տեղեկություններով եւ ապատեղեկատվությամբ ծանրաբեռնվածությանը, այդ թվում՝ բացահայտ կեղծիքներով Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հարձակման պլանների մասին եւ ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունների շուրջ այլ հերյուրումներով, ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշել են նախարարության մամուլի ծառայությունից, Մակեյն օբյեկտիվ տեղեկատվություն է հայտնել այս համատեքստում իրերի իրական վիճակի մասին։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ բելառուսա-թուրքական, այդ թվում՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանը։