Հայտնի են դարձել Բլինկենի և Լավրովի զրույցի մանրամասները
ԱշխարհԱՄՆ Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցից։ Մամլո հաղորդագրությունը հասանելի է Պետդեպարտամենտի կայքում։
«Քարտուղար Բլինկենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ քննարկելու սուր և ընդհանուր մտահոգությունները, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիան առաջիկա օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բլինկենը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, սակայն դրա համար Ռուսաստանից կպահանջվի դեէսկալացիա և բանակցություններ վարել։ Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ արեւմտյան երկրները վճռականորեն կպատասխանեն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։