Թուրքիայի ԱԳՆ-ը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Ուկրաինայի արևելք մեկնելուց
ԱշխարհԹուրքիայի ԱԳՆ-ը շաբաթ օրը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Ուկրաինայի արեւելք մեկնելուց, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր երկիրն ուշադիր հետեւում է Ուկրաինայում անվտանգության հետ կապված իրավիճակին։ Այս կապակցությամբ մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ առանց ծայրահեղ անհրաժեշտության Ուկրաինայի արեւելյան սահմանամերձ շրջաններ մեկնելուց։ Մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում իրենց անձնական անվտանգության համար ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները եւ մեկնելուց առաջ կապ հաստատել Կիեւում մեր դեսպանության հետ»,- ասվում է հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ միանգամից մի քանի պետություններ, որոնք դեսպանատներ ունեն Ուկրաինայում, հայտնել էին երկրից իրենց աշխատակիցներին տարհանելու մասին կամ այն մասին, որ դիտարկում են նման հնարավորությունը։