Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են անվտանգության առաջարկներին Արեւմուտքի արձագանքը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ քննարկվել է անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկներին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի արձագանքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման որոշ հարցեր, ինչպես նաեւ Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ միջազգային իրավական երաշխիքների մշակման ռուսական առաջարկներին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի արձագանքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները հետագա անձնական շփումների մասին են պայմանավորվել։