Իրաքի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը
ԱշխարհԻրաքի ղեկավարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում իրաքյան համայնքի անվտանգության համար՝ այնտեղ տիրող արտակարգ իրավիճակների հետ կապված, և կոչ է անում իրաքցիներին լքել ուկրաինական տարածքը, ինչպես նաև խնդրում է քաղաքացիներին զերծ մնալ այդ երկիր մեկնելուց՝ հանուն սեփական անվտանգության»,-նշվում է նախարարության հայտարարությունում:
Արաբական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներին կոչ է արվել օգտվել իրենց ամենամյա արձակուրդից՝ այդ կերպ ապահովելով դիվանագիտական առաքելության անդամների անվտանգությունը։