Ռուսաստանում ԱՄՆ ռազմական կցորդը բողոքի նոտա է ստացել սուզանավի միջադեպի կապակցությամբ
ԱշխարհՌուս զինվորականները բողոքի նոտա են հղել ԱՄՆ ռազմական կցորդին և հայտարարել, որ անհրաժեշտ է բացառել այնպիսի իրավիճակները, ինչպիսին է ամերիկյան սուզանավի հետ կապված միջադեպը Ռուսաստանի տարածքային ջրերում։ Այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից, փոխանցում է Интерфакс-ը։
«ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացվել է, որ ամերիկյան սուզանավի գործողությունները դիտվում են որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ասվում է զեկույցում։ Զինվորականները նաև նշել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողությունները սպառնալիք են ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ անհրաժեշտ է` Միացյալ Նահանգների կողմից միջոցներ ձեռնարկվեն ապագայում նման իրավիճակներիղ խուսափելու համար», - նշել են գերատեսչությունում։