Հյուսիսային Կորեայում այգեպաններին ուղարկել են աշխատանքային ճամբարներ, քանի որ ծաղիկները ժամանակին չեն ծաղկել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայում մի խումբ այգեպաններ ուղարկվել են աշխատանքային ճամբարներ, քանի որ նրանց ծաղիկները ժամանակին չեն ծաղկել, հայտնում է DailyNK-ը։
Աղբյուրների համաձայն՝ այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ ԿԺԴՀ-ի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի անունը կրող «Կիմչենիրիա» բեգոնիաները նախկին կառավարչի ծննդյան օրը չեն ծաղկել։
Փետրվարի 16-ին Կիմ Չեն Իրի ծննդյան տոնակատարության ժամանակ բեգոնիաները պետք է լինեն կենտրոնական կոմպոզիցիան։ Հյուսիսային Կորեայում այս տոնը կոչվում է Շողացող աստղերի օր։
Ըստ տեղեկությունների՝ ջերմոցի 50-ամյա մենեջերը, որտեղ ծաղիկներ են աճեցնում և մի քանի այգեպաններ, երեքից վեց ամսով ուղարկվել են աշխատանքային ճամբարներ:
Որպեսզի բեգոնիան ճիշտ աճի, պետք է ուշադիր հետևել ջերմոցում ջերմաստիճանին և խոնավությանը: Սակայն վառելափայտի բացակայության պատճառով դա հնարավոր չի եղել, իսկ այգեպանների արդարացումներն ու փաստարկներն ուշադրության չեն արժանացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ