Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին Թուրքմենստանի նախագահի թեկնածու է առաջադրվել
ԱշխարհԳուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին Թուրքմենստանի նախագահի թեկնածու է առաջադրվել, հայտնում է թուրքմենական Salamnews կայքը։
Ըստ աղբյուրի՝ Դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարում Թուրքմենստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է երկրի նախարարների կաբինետի փոխնախագահ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը։
Համագումարի մասնակիցները լսել եւ հավանության են արժանացրել Թուրքմենստանի նախագահի պաշտոնին հավակնող Սերդար Բերդիմուհամեդովի ելույթը։
Հիշեցնենք, որ Թուրքմենստանում նախագահական ընտրությունները 2022 թվականի մարտի 12-ին են նշանակված։